HERE AND BEYOND
Գնանշման հրավեր NP-0919. խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություն մատուցող ընկերության ընտրություն
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություններ  մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

 

  •  նման աշխատանքների կատարման առնվազն 2(երկու) տարվա փորձառություն,
  •  բանակցությունների վարում հաճախորդների հետ, արտադատական և/ կամ դատական գործընթացի վարում, ԱՆ ՀԱԿԾ հետ աշխատանքի կազմակերպում/համակարգում
  • պարտքերի հավաքագրման ոլորտում ներգրավված նվազագույնը 10 աշխատակից, որից առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է լինի արտոնագրված փաստաբան (պահանջվելու է ներկայացնել վկայականները),
  • ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
  • հեռախոսազանգերի կենտրոնի առկայություն,
  • գրասենյակային պայմաններ,

 

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am  էլ.փոստի հասցեին:

 

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է կազմակերպության պետռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենը, ընկերության հետ համագործակցող ընկերությունների ցանկը` կցված ընկերության ծառայությունների գնացուցակով ներկայացնեն  Բանկ` գնանշմանը մասնակցելու նպատակով:

 

Գնանշման փաթեթը պետք է ներկայացվի փակ կնքված ծրարով, վրան նշված, Գնանշման Հրավեր NP-0919 Հայկ Մեսրոպյանի համար և ընկերության ամբողջական անվանումը: Ծրարը վնասված լինելու կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում Բանկը իրեն իրավունք է վերապահում չընդունել առաջարկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի համագործակցության պայմանագիր բանկի կողմից սահմանված պայմաններով` 6 ամիս ժամկետով` երկարաձգմանհնարավորությամբ:

 

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

 Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019 թ. հոկտեմբերի 11-ը, ժ.12:00:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.՝ (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)

 

 

 

 

§²ØºðƲ´²ÜΦ ö´À-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

Թարմացված է առ 26.09.2019 թ., 13:01
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: