HERE AND BEYOND
Գործուղումների կազմակերպման (ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում, վիզաների ստացման աջակցություն) մատակարարների որակավորում 3 տարի ժամկետով AD-0819
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է Ձեր կազմակերպությանը մասնակցելու որակավորման գործընթացին բանկի աշխատակիցների գործուղումների համար իրականացվող գործառույթները կազմակերպելու համար:

Որակավորման շրջանակներում դիտարկվում են հետևյալ ծառայությունները`

·         գործուղում ՀՀ տարածքում

ü  հյուրանոցում սենյակի ամրագրում` ներառյալ նախաճաշը

ü  օդանավակայանից դեպի հյուրանոց փոխադրում 

·         Գործուղում ՀՀ տարածքից դուրս

ü  հյուրանոցում սենյակի ամրագրում` ներառյալ նախաճաշը

ü  ավիատոմսի գնում

ü  օդանավակայանից դեպի հյուրանոց փոխադրում

·         Վիզայի ստացման համար փաստաթղթերի փաթեթի կազմում (ըստ անհրաժեշտության)

 

Որակավորման արդյունքների հիման վրա կկնքվի 3 տարի ժամկետով ծառայությունների մատուցման շրջանակային պայմանագիր (տիպային օրինակը ներկայացված է Հավելված 1-ում) բոլոր այն մասնակիցների հետ, ովքեր կհամապատասխանեն «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից առաջադրվող պահանջներին:  

Որակավորման մասնակիցներին առաջադրվող պահանջների մանրամասն նկարագիրը  ներկայացված է կցված տեխնիկական առաջադրանքում (Հավելված 2):

AD-0819 որակավորմանը մասնակցելու համար ընկերությունները պետք է լրացնեն և ներկայացնեն մասնակցի հարցաթերթիկը (Հավելված 3) ու որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագրի (Հավելված 4) ստորագրված/կնիքով վավերացված տարբերակը` ներառյալ հայտարարագրին կից հավելվածները, tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեին մինչև 30/09/2019թ. ժ.15:00 ներառյալ:

Որակավորված մասնակիցների ցանկը պարբերաբար թարմացնելու և համալրելու նպատակով սույն հայտարարությունը կպահպանի իր արդիականությունը մինչև 30.05.2022թ. ժ.18:00 ներառյալ, և բոլոր այն մասնակիցները, որոնք մասնակցության հայտ չեն ներկայացրել առաջարկների սկզբնական հավաքագրման փուլի շրջանակներում, հնարավորություն կունենան ուղարկել պահանջվող փաստաթղթերը tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեին մինչ վերոնշյալ ժակետի ավարտը:

 

Հավելվածները կարող եք բեռնել այստեղ:

Թարմացված է առ 20.09.2019 թ., 17:53
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: