HERE AND BEYOND
«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկական տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար:

Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի): 

Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները: 

Մանրամասներն այստեղ՝ student.ameriabank.am

Թարմացված է առ 31.07.2019 թ., 10:37
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: