HERE AND BEYOND
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. զգուշացե՛ք զեղծարարներից
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ transfer@ameriabank[.]com էլ. հասցեից (որի իրական հասցեն է info@kendiritasafaris[.]co.ke) վիրուսային ֆայլ պարունակող նամակներ են ուղարկվում մի շարք անձանց: Ցանկանում ենք տեղեկացնել, որ տվյալ էլ. հասցեն չի պատկանում Ամերիաբանկին և բանկն առնչություն չունի այդ նամակների հետ:

Համացանցում լայն տարածում ունեն նման մեթոդները, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալ Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին: Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք ուշադիր լինել առցանց գնումներ, փոխանցումներ կատարելիս և հետևել անվտանգության կանոններին՝

  • Ցանկացած նամակ ստանալիս ուշադիր ստուգեք նամակը, ուղարկողի տվայլները: Ամերիաբանկի կողմից Ձեզ ուղարկվում են էլեկտրոնային նամակներ բացառապես ameriabank.am դոմեյնին պատկանող էլ. հասցեից
  • Մի՛ բացեք նամակին կցված կասկածելի ֆայլեր, հատկապես՝ .exe, .zip ֆայլեր: Նախքան որևէ ֆայլ բացելը հարցրեք ինքներդ Ձեզ՝ արդյո՞ք սպասում էիք նման ֆայլ: Անգամ եթե սպասում էիք, համոզվեք, որ այն ուղարկված է ճիշտ հասցեատիրոջ կողմից:
  • Երբեք մի՛ մուտքագրեք Ձեր տվյալները չպաշտպանված կայքերում, առավել ևս մի ուղարկեք դրանք որևէ անձի էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով: Ամերիաբանկը Ձեզնից երբեք չի պահանջում Ձեր բանկային տվյալները:
  • Կատարեք փոխանցումներ/գնումներ միայն այն կայքերի միջոցով, որոնք պաշտպանում են Ձեր տվյալները. նախքան քարտի տվյալները մուտքագրելը և գնում կատարելը ստուգեք, որ կայքի հասցեի դաշտում հասցեն սկսվի https://-ով և կողքին ունենա փոքրիկ կողպեքի նշան: Մի օգտվեք տվյալ կայքից, եթե տեսնում եք «your connection is not secure» գրությունը: 
  • Ցանկացած պարագայում կասկածելի նամակ ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել բանկի հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով

Ստորև ներկայացնում ենք մեր հաճախորդներից մեկի կողմից տրամադրված նմանատիպ նամակի օրինակ:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին զգոնության համար։

 

Հարգանքով`

Ամերիաբանկ ՓԲԸ

 

 

Թարմացված է առ 25.07.2019 թ., 18:09
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: