HERE AND BEYOND
Ժամանակակից արվեստի գործերին ծանոթանալու նոր հնարավորություն. Արմենիա Արթ Ֆեյրի մեկնարկը
Մամուլի կենտրոն

Մայիսի 31, 2019թ. Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից, պաշտոնական բացմամբ հանդես կգա այսօր՝ մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում: Նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաև խթանել Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացումը՝  Ամերիաբանկը միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես Գլխավոր հովանավոր:

Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, Երևան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից: Ծրագրի շրջանակներում մեկնարկել են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում և «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից. միջոցառումները կուղեկցվեն ձայնային պերֆորմանսներով և շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններով:

Թարմացված է առ 03.06.2019 թ., 15:25
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: