HERE AND BEYOND
Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 29-ից  կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրանք ունեցող այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է  livearmenian@ameriabank.am էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև ս.թ. հունիսի 29-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում  անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները: 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից: 

Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան. 

  • անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով 
  • անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ) 
  • անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ «Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

  • Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
  • Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
Թարմացված է առ 04.06.2019 թ., 17:06
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: