HERE AND BEYOND
Ամերիաբանկը խթանում է Հայաստանում հյուրանոցային ոլորտի զարգացմանը
Մամուլի կենտրոն

Վերջերս Երևանում բացվեց “Hyatt International” հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որն առաջինն է տարածաշրջանում: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլոր, որից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից:

Ինչպես վկայում են «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները, Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության շուկայում: Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է 8,6%: Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում: Աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց թվաքանակը: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը: Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով:

Նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Թարմացված է առ 19.12.2013 թ., 18:23
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: