HERE AND BEYOND
Ամերիաբանկը հրավիրել է կոնֆերանս արևային լիզինգի թեմայով
Մամուլի կենտրոն

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում` Ամերիաբանկը հրավիրել է արևային լիզինգի թեմայով կոնֆերանս իր կորպորատիվ հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների համար: 

Միջոցառմանը մասնակցեցին Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագրի (GEFF) խորհրդատու կառույցի ներկայացուցիչները,  մատակարար ընկերություններ և պետության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Միջոցառումը նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ:

Ամերիաբանկի կողմից առաջարկվող արևային լիզինգը ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

  • GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում /CASHBACK/ հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ
  • ֆինանսավորում առանց գրավի                                    
  • համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ 
  • լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում 
  • սերտ համագործակցություն 

Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականություններ կատարող Հակոբ Վարդանյանը, «Շտիգեն» ՍՊԸ հիմնադիր Հայկ Շեկյանը, GEFF-ի տեխնիկական խորհրդատու/ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը: 

 
 

      

      

      

         

Թարմացված է առ 14.05.2019 թ., 16:03
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: