HERE AND BEYOND
Բանկային պահատուփեր մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով գնանշման հրավեր AD 0519-2
Մամուլի կենտրոն

"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում բանկային պահատուփեր մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման: Պահատուփերի տեխնիկական պահանջները ներկայացված են ստորև:

  • Պահարանների քանակություն – 6  հատ
  • Բարձրությունը` 2 մետր ± 15սմ 
  • Պահանջվող պահատուփերի քանակությունը – 52 հատ` ըստ ստորև աղյուսակի
  • Տեղադրումը – Էջմիածին քաղաքում

Պահատուփի չափսը 

Քանակություն

30x10

28 հատ

30x20

16 հատ

60x20

6 հատ

60x90  

2 հատ

 

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները պետք է համաձայնվեն կնքելու պայմանագիրը "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի կողմից հաստատված ձևանմուշի համաձայն, որը կարելի է ներբեռնել այստեղ:

Գնառաջարկներն  անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ. փոստի հասցեին` նշելով նամակի վերնագիր դաշտում AD 0519-2 ծածկագիրը: Առաջարկը պետք է ընդգրկի ամբողջական տեղեկատվություն մատակարարման ժամկետի, տեղադրման արժեքի և ներառված հարկերի մասին: Ուշ ներկայացված առաջարկները չեն դիտարկվելու: 

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019 թ. մայիսի 17-ը, ժ.12:00:

 

"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)

Թարմացված է առ 13.05.2019 թ., 16:19
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: