HERE AND BEYOND
Գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների Գնանշման հրավեր AD-05/19
Մամուլի կենտրոն

'ԱՄԵՐԻԱԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

ՙԱՄԵՐԻԱԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններին` ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին` 

  • նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
  • գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում,
  • աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (պահանջվելու է ներկայացնել վկայականները),
  • ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
  • մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (պահանջվելու է կցել ապահովագրական պոլիսը):

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ. հասցեին: 

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է համապատասխան հարցաշարը լրացված և կցված ընկերության ծառայությունների գնացուցակով ներկայացնեն  բանկ` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բակնկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով: Մրցույթային փաթեթը պետք է ներկայացվի փակ կնքված ծրարով, վրան նշված "Գնանշման Հրավեր AD-05/19" Հայկ Մեսրոպյանի համար և ընկերության ամբողջական անվանումը: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված համագործակցության պայմանագիր բանկի կողմից սահմանված պայմաններով` մեկ տարի ժամկետով: 

Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է, որպեսզի ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում բացվի համապատասխան հաշիվ և գրավադրվի ավանդ, կամ գործող հաշվին չնվազող մնացորդ ունենա 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով՝ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցոմ:  

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019 թ. մայիսի 17-ը, ժ.12:00:

 

ՙԱՄԵՐԻԱԲԱՆԿ՚ ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)

Թարմացված է առ 10.05.2019 թ., 18:01
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: