HERE AND BEYOND
«Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կտևի մինչև 2013թ. դեկտեմբերի 20-ը
Մամուլի կենտրոն

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին ավարտվում է Ամերիաբանկի կողմից հայտարարված մրցույթը` «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն էր տալիս լուսանկարի կամ տեսանյութի միջոցով ազատ արտահայտել սեփական պատկերացումներն ու ցանկություններն ազատության վերաբերյալ:

Մրցույթին ներկայացված աշխատանքների քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ մրցույթի հաղթողները կներկայացվեն դեկտեմբերի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Մրցույթի նախապես հայտարարված պայմանների համաձայն` նրանց կտրվի ազատություն մրցանակների ընտրության հարցում:

Հիշեցնենք, որ մրցույթի ամբողջ ընթացքում ստացված լուսանկարներից կընտրվի լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները (1 LIKE-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվի Բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Բանկի Youtube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերից 10 լավագույնը կընտրվի` ելնելով դիտումների քանակից, իսկ մնացած 10-ը` Բանկի աշխատակիցների քվեարկության միջոցով:

Համակցված քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթողները կընտրվեն Բանկի ղեկավարության և աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքերով: Հաղթող ճանաչված 3 լուսանկարը և 3 տեսանյութը կարժանանան առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին` իրենց իսկ ընտրությամբ:

«Ես ազատ եմ» թեմայով մրցույթը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում: Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են քվեարկությանը:

Թարմացված է առ 12.12.2013 թ., 20:18
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: