HERE AND BEYOND
Ամերիաբանկը, Սիթիբանկը և Ասիական զարգացման բանկը ընդլայնում են համագործակցությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը և Սիթիբանկը առևտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո,  իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաև  հաստատող բանկ:

Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով: 

Սիթիբանկի և Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը  վկայում է փոխվստահության և արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին:

Ամերիաբանկի կողմից ներգրավվող առևտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարը. այս գործարքը Բանկի հերթական հաջող նախագիծն է առևտրի ֆինանսավորման շրջանակներում: 

Թարմացված է առ 08.05.2019 թ., 9:08
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: