HERE AND BEYOND
«Ամերիաբանկ» փբը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշում թիվ # 02/19/02
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ  (այսուհետ՝ Բանկ) 2018 թվականի Արտաքին աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն հաստատել Բանկի զուտ շահույթը 10.502.444.000 /տասը միլիարդ հինգ հարյուր երկու միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար/ ՀՀ դրամի չափով, որից․
 

  • 2,100,000,000 /երկու միլիարդ մեկ հարյուր միլիոն/ ՀՀ դրամը բաշխել որպես շահութաբաժին /վճարման համար սահմանված պայմանների և կարգի պահպանմամբ/1
  • 526,000,000 /հինգ հարյուր քսանվեց միլիոն/ ՀՀ դրամն ուղղել Բանկի գլխավոր պահուստին։


Տարեկան շահութաբաժին վճարելու դեպքում ամբողջ գործընթացի կատարումն ապահովել Բանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենի հսկողությամբ` միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ, պայմանով, որ դա չի հանգեցնի Բանկի կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտմանը: 

Տարեկան շահութաբաժին վճարելու դեպքում` վճարել Բանկի այն մասնակիցներին, որոնք ընդգրկվել են Բանկի մասնակիցների ռեեստրում՝ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ՝ ըստ կանոնադրական կապիտալում մասնակցության համամասնության:

 


[1] 2018 թվականի համար մեկ բաժնետոմսի մասով շահութաբաժին մեծությունը կազմում է 17,993 /տասնյոթ հազար ինը հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, իսկ 2017 թվականի համար՝ 9,849 /ինը հազար ութ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:

Թարմացված է առ 07.05.2019 թ., 14:13
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: