HERE AND BEYOND
Բելառուսական մի շարք բանկերի ՏՏ մասնագետների և Սոֆթլայն ընկերության ներկայացուցիչների այցն Ամերիաբանկ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկում տեղի ունեցավ հանդիպում բելառուսական մի շարք բանկերի (Պրիորբանկ, Զարգացման բանկ, Իդեա Բանկ և այլն) ՏՏ ներկայացուցիչների, Սոֆթլայն ընկերության հայաստանյան և բելառուսական գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվեց Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները, հզորությունն ու կենտրոնի կառուցման և տեղադրման գործընթացը: Քննարկվեցին տվյալների մշակման կենտրոնի առավելությունները, դրանց գործարկման առանձնահատկությունները, անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին համապատասխան գործառույթները: Այցը նպատակ ուներ ծանոթություն հաստատելու, համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու Բելառուսիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ և կիսվելու Ամերիաբանկում կառուցված տվյալների մշակման կենտրոնի նախագծման և գործարկման փորձով:

Հիշեցնենք, որ Սոֆթլայն ընկերությունը նախագծել է Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը, իրականացրել շինմոնտաժային բոլոր աշխատանքներն՝ այդպիսով Բանկի նոր մասնաշենքի համար կառուցելով բարձր տեխնոլոգիաներով հագեցած տվյալների մշակման կենտրոն: Ամերիաբանկում տեղադրված տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3) պահանջներին: Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ մրցույթում», որը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 30-ին: 

      

      

      

         

Թարմացված է առ 27.04.2019 թ., 12:03
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: