HERE AND BEYOND
SIEM համակարգի գնման մրցույթ 
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է որակավորված ընկերություններին SIEM համակարգի գնման մրցույթի ստորև պայմաններով`

1. Ընկերությունը պետք է ունենա.

  • նշված համակարգերի վաճառքի իրավունք 
  • նշված կամ նմանատիպ  համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ:

2. Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

  • ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված
  • մատակարարման ժամկետը
  • երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ
  • տեխնիկական աջակցության ապահովման պայմանները 1 տարվա հաշվարկով
  • նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ: 

3. Պահանջվող փաստաթղթեր.

  • մրցույթին մասնակցության դիմում-հայտ
  • գնառաջարկ
  • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական) 
  • գործընկեր կազմակերպությունների ցանկը

4. Գնառաջարկը պարտադիր պետք է ներառի Ապարատա-ծրագրային համալիրի (ԱԾՀ) լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերը:

5. Սույն հրավերն ընդունելու դեպքում մասնակիցը պարտավորվում է կնքել պայմանագիրը Բանկի ձևանմուշով:

6. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում չընդունելու առաջարկներից և ոչ մեկը:

7. Տեխնիկական առաջադրանքը  և պայմանագրի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներից` Տեխնիկական առաջադրանք, Պայմանագրի ձև

 

Գնառաջարկներն անհրաժեշտ է  ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչ  2019 թ մայիսի 17-ը ներառյալ`ուղարկելով tenders@ameriabank.am էլ հասցեին`«Վերնագիր» դաշտում նշելով  ITS-04/2-19:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Գնումների ավագ մասնագետ Աշխեն Գրիգորյանի հետ` Ashkhen.Grigoryan@ameriabank.am էլեկտրոնային հասցեով (հեռ.010-561111):

Թարմացված է առ 10.05.2019 թ., 11:24
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: