HERE AND BEYOND
Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները 
Մամուլի կենտրոն

Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման  գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար  դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով  նախկին 13.5-21%-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման  վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ

Թարմացված է առ 09.04.2019 թ., 16:04
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: