HERE AND BEYOND
Հայաստանում բացվել է պանրի և այլ կաթնամթերքի նոր գործարան. Ամերիաբանկը հիմնական ֆինանսավորող գործընկերն է հայկական բանկերից
Մամուլի կենտրոն

2019թ. մարտի 26-ին հանդիսավոր արարողությամբ բացվեց «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը: Գործարանի կառուցման համար ներդրվել է 15 մլն դոլար, ստեղծվել է 120 աշխատատեղ: Սպայկա ընկերության ֆինանսական գործընկերներն են Ասիական զարգացման բանկը, Պրոպարկո, ՖՄՈ կազմակերպությունները, եվրոպական մի շարք բանկեր: Հայկական բանկերից ընկերության հիմնական գործընկերն է Ամերիաբանկը

Գործարանի կողմից Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա, իսկ կաթի մթերման ծավալը՝ ավելի քան 20 մլն լիտր: Արտադրանքը սպառվելու է Հայասատանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում:    

Մանրամասները` Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում: 

Թարմացված է առ 28.03.2019 թ., 13:59
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: