HERE AND BEYOND
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» “The Banker” ամսագրի կողմից
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը “Financial Times” հեղինակավոր կազմակերպության “The Banker” ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ “The Banker” ամսագրի 2013թ. “Տարվա լավագույն բանկ” 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: “The Banker”-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն:

Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց: Մասնավորապես նշվել է, որ Բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրել է 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկ լինելու վարկանիշը, ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկման որակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:

Թարմացված է առ 02.12.2013 թ., 18:33
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: