HERE AND BEYOND
Սպորտը Ամերիացիների կյանքում
Մամուլի կենտրոն

Դեկտեմբերի 16-ին ավարտվեց "Menq Production" Volleyball CUP N 2 սիրողական մրցաշարը, որն անց էր կացվում ՀՀ բիզնես ոլորտի, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև:

Քվեարկության միջոցով մրցաշարի լավագույներն էին ճանաչվել՝ 

  • «Լավագույն հարձակվող» - Կարեն Քարամյան («Ամերիաբանկ»)
  • «Լավագույն փոխանցող» - Վահագն Բադալյան («Ամերիաբանկ»)
  • «Լավագույն պաշտպան» - Քնարիկ Նազարյան («ՊիկսԱրտ»)
  • «Լավագույն երկրպագու» - Մարիամ Ադամյան («ՊիկսԱրտ»)

Մրցաշարի եզրափակիչ էին դուրս եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Յուքոմ» ՍՊԸ-ի վոլեյբոլի թիմերը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Յուքոմ» ՍՊԸ-ի թիմը, մրցաշարի երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Վիվառո Գրուպի» թիմը: 

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին

Թարմացված է առ 17.12.2018 թ., 18:11
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: