HERE AND BEYOND
Ամերիաբանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ նոր հաճախորդներին
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակաբար  զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը:  

Նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում: Այն Բանկի թվով վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15՝ այսպիսով հնարավորինս հասանելի լինելով իր հաճախորդներին: «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

  • Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
  • Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
  • Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
  • Նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
  • Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: 

 «Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ: 

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Թարմացված է առ 21.12.2018 թ., 17:19
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: