HERE AND BEYOND
Նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում` հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշվի բացում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով: Այս անգամ Բանկը հնարավորություն է ընձեռում ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Համաձայն նոր առաջարկի` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ Բանկի հաճախորդ առանց Բանկ այցելելու` անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի:

Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշեց. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրության վարքագիծը` մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ»:  

ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է  ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ,   սոցիալական քարտ,  ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ վիդեոախցիկով ապահովված համակարգիչ:

Թարմացված է առ 10.12.2018 թ., 17:12
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: