HERE AND BEYOND
Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկի կողմից. անհպում վճարումներ Visa PaySticker-ով 
Մամուլի կենտրոն

10 դեկտեմբերի, 2018թ.  Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում ս.թ. դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa PaySticker-ով: Այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment): Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ:

Ընդ որում, մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից  ավելի անհպում քարտային պիտակներ: 


Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10,000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa PaySticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել: 


Visa PayStiker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:


«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: 

Թարմացված է առ 10.12.2018 թ., 18:03
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: