HERE AND BEYOND
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթ          
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված Բանկի պաշտոնական էջում

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի պաշտոնական էջում տեղադրված Մրցույթի մասին հայտարարության ներքո՝ մեկնաբանությունների դաշտում, ներկայացնել պատասխան հետևյալ 3 հարցերից յուրաքանչյուրի համար.   

  1. Ի՞նչ - Այն գտնվում է Երևանում և թվով 9-ն է:
  2. Որտե՞ղ - Երևանի այդ համայնքի ամենաբարձրադիր վայրը գտնվում է ծովի մակարդակից 1370 մետր բարձրության վրա: 
  3. Ե՞րբ - Այդ օրը ծնվել է 20-րդ դարի ամերիկյան ամենահայտնի երգիչներից մեկը, ով 1954 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի:  

Մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.   

  • Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա: 
  • Մրցույթին մասնակցությունն անվճար է:
  • Մեկ անձի/օգտատիրոջ կողմից կարող է ներկայացվել միայն մեկ մեկնաբանություն, իսկ մի քանիսը ներկայացնելու դեպքում Մրցույթի համար կդիտարկվի միայն ժամանակագրորեն առաջին ներկայացվածը: Ընդ որում, խմբագրված մեկնաբանությունները հնարավորություն չեն ունենա մասնակցել Մրցույթին:
  • Կեղծ էջով մեկնաբանություն ներկայացրած մասնակիցները Մրցույթին չեն մասնակցելու:
  • Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունը պետք է պարունակի ներկայացված բոլոր երեք հարցերի ճիշտ պատասխանները:  

Մրցույթի պայմանները  

  • Մրցույթի մասին հայտարարության դաշտում նշված բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է յուրաքանչյուր մեկնաբանության համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունները հնարավորություն չեն ունենա մասնակցելու Մրցույթին: 
  • Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացված մեկնաբանություններից հաղթող են ճանաչվելու տրված բոլոր 3 հարցերին 1 մեկնաբանությամբ ճիշտ պատասխան ներկայացրած առաջին 3 մասնակիցները:  
  • Մրցույթին մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. դեկտեմբերի 3-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 6-ը, ժամը՝ 24:00-ը ներառյալ՝ Բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված Մրցույթի հայտարարության մեկնաբանությունների դաշտում:  
  • Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. դեկտեմբերի 8-ին (մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի պաշտոնական էջում: Հաղթողները արդյունքների մասին կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:  

 

Մրցանակներ

  • Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան նվեր՝ հեռախոսի լիցքավորիչ (power bank), ինչպես նաև՝ անակնկալ Բանկի կողմից: Մրցանակը ստանալու ժամկետի և վայրի մասին հաղթող ճանաչված մասնակիցները կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:    
Թարմացված է առ 05.12.2018 թ., 8:25
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: