HERE AND BEYOND
«Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում
Մամուլի կենտրոն

Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008 թ. 5 լիտր, Tignanello 2010 թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:

«Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդն իր շուրջն է հավաքել մի շարք հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների, հմուտ ու հանրաճանաչ մասնագետների: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Ամերիա» ընկերությունների խումբը միավորում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին` ֆինանսական ու բարոյական համատեղ աջակցությամբ հանդես գալու այն մանուկների համար, որոնք գոյության ամենօրյա դժվարին պայքար են մղում: «Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին, ովքեր միացան Ամերիայի նախաձեռնությանը:
Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» հ/կ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն:

Կենսունակության աստվածաշնչյան խորհուրդը կրող խաղողը կդառնա դեկտեմբերի 6-ին կայանալիք բարեգործական աճուրդի խորհրդանիշը, որն արևի ջերմությունը և հողի կենսական էներգիան կփոխանցի այն մանուկներին, որոնց համար կյանքը երազանք է:

«Ամերիա» ընկերությունների խումբը կոչ է անում համախմբվել և միասին իրականություն դարձնել փոքրիկների երազանքը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:
 

***

«Ամերիա» անվանման և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» խմբի ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել. www.ameriagroup.am

Թարմացված է առ 25.11.2013 թ., 14:05
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: