HERE AND BEYOND
Աննախադեպ հնարավորություն ինտերնետային առևտրի զարգացման համար
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները: Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդներին առաջարկում է էքվայրինգի ծառայություններ` իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով: Վերջինս առևտրային կետերին եզակի հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով ընդունելու VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումներ` խուսափելով լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման և կարգաբերման խնդիրներից:

Նշենք, որ «Ամերիա» խմբի փորձագետների ուսումնասիրությունները վկայում են, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացող ոլորտներից է: Էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծավալը (հայաստանյան և արտերկրի բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով իրականացված գործառույթներ) 2012թ. համար գնահատվում է 4.4 միլիարդ ՀՀ դրամ, միջին տարեկան աճը վերջին 2-3 տարիներին կազմել է 40-45%: Սակայն էլեկտրոնային առևտրի գործարքների ծավալը Հայաստանում դեռևս ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ:

Թարմացված է առ 20.11.2013 թ., 16:50
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: