HERE AND BEYOND
«Երևան 2800» քվեստ-մրցույթ
Մամուլի կենտրոն


Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Ամերիաբանկը կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Երևանը, հայտնի որպես «Հին ու նոր քաղաք», իր 2800-ամյա ողջ պատմության ընթացքում հայտնվել է բազում աշխարհաքաղաքական իրադարձությունների կենտրոնում, ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների: Թե Երևանի այժմյան բնակիչները որքանով են տեղյակ այդ փաստերից, կպարզենք Ամերիաբանկի կողմից կազմակերպված քվեստ-մրցույթի արդյունքում (այսուհետ`Մրցույթ): 

Բանկն այսօր մատուցում է հեռահար ծառայությունների լայն շրջանակ` իր հաճախորդների սպասարկումը դարձնելով առավելագույնս պարզ և որակյալ: Այսօր հնարավոր է կատարել բանկային գործարքներ ամենուր` տանը, փողոցում, աշխատավայրում և այլուր: Քվեստի ընթացքում կտրվեն հեռահար բանկային ծառայությունների և Երևան քաղաքին առնչվող փաստերի վերաբերյալ առաջադրանքներ, որոնք կատարելիս մասնակիցները միաժամանակ կծանոթանան մեր քաղաքի պատմությանը:

Մրցույթի պայմաններ

 Մրցույթին մասնակցության իրավունք ունեն Մրցույթին գրանցման պահին 18 տարին լրացած անձինք:
 Մրցույթին (քվեստ) մասնակցել ցանկացողները պետք է կատարեն Բանկի հեռահար բանկային ծառայությունների և Երևան քաղաքին առնչվող փաստերի վերաբերյալ տարաբնույթ առաջադրանքներ՝ Բանկի կողմից նշված պայմաններով և ժամկետներում։ Այդ առաջադրանքները վերոնշյալ պայմաններին համապատասխանող կարգով և ժամկետներում ճիշտ կատարելու դեպքում մասնակիցները կհամարվեն համապատասխան առաջադրանքը հաջողությամբ կատարած և կկուտակեն նախապես հայտարարված քանակով միավորներ:
 Մրցույթի պայմանները կամ ժամկետները չպահպանած մասնակիցները հնարավորություն չեն ունենա մասնակցելու Մրցույթի հետագա ընթացքին: Յուրաքանչյուր առաջադրանքը հաջողությամբ կատարած բոլոր մասնակիցները կշարունակեն մրցույթը՝ Բանկի կողմից տեղեկացվելով իրենց կողմից կուտակված միավորների քանակի, ինչպես նաև հաջորդ առաջադրանքների և դրանց կատարման ժամկետների մասին:
 Մրցույթին գրանցվելու համար Մասնակիցը պետք է տրամադրի իր․
• անունը, ազգանունը
• հեռախոսահամարը (այն կարող է կիրառվել հաղորդագրություններ (sms) ստանալու, որոշ դեպքերում նաև ուղարկելու նպատակով)
• էլեկտրոնային հասցեն (որն օգտագործվելու է առաջադրանքները ստանալու, նաև որոշ դեպքերում դրանց լուծումները Բանկին ներկայացնելու նպատակով)
• տարիքը (տարիքը ճիշտ չնշելու պարագայում մասնակցի` հաղթող ճանաչվելու հանգամանքը կարող է չեղարկվել):
Ընդ որում, վերոնշյալ տեղեկություններից ցանկացածը սխալ կամ ոչ լիարժեք նշելու դեպքում համապատասխան մասնակցի՝ Մրցույթին մասնակցելու իրավունք ունենալու և Մրցույթում հաղթող ճանաչվելու հանգամանքը կարող է չեղարկվել։
Մրցույթին կմասնակցեն առաջին 500 գրանցված մասնակիցները:
Մրցույթի մասին կհրապարակվի Բանկի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում, իսկ առաջադրանքների տրամադրումն ու Բանկի հետ հետագա կապը կապահովվի գրանցման ժամանակ համապատասխան մասնակցի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթում հաղթող կճանաչվեն այն 5 մասնակիցներն, ովքեր առաջինը կհավաքեն 2800 միավոր: Հաղթողները կստանան Արմենիան Հելիքոփթերս ընկերության ուղղաթիռով թռիչք կատարելու հնարավորություն: Եվս 5 մասնակցի Բանկը կտրամադրի «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության ուղղաթիռով թռիչք կատարելու հնարավորություն՝ յուրաքանչյուրին 30% զեղչ:
Մրցույթը կավարտվի 2018թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 23:59-ին: Այդ պահից հետո կատարված որևէ առաջադրանքի համար միավորներ չեն հաշվարկվի և կուտակվի մասնակցի օգտին: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հոկտեմբերի 29-ին մինչև ժամը 23:59-ը Բանկի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչպես նաև Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները /իրենց կողմից նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին/ կստանան ծանուցում արդյունքների վերաբերյալ:

Միավորներ
Ս.թ. հոկտեմբերի 18-ին Մրցույթին գրանցված բոլոր մասնակիցները կստանան Մրցույթի շրջանակներում իրենց առաջին առաջադրանքը՝ նշելով նաև Մասնակցից պահանջվող հետագա գործողությունների մանրամասները:
Մրցույթի հարցերն ուղարկվելու են մասնակիցներին 2 փուլով.
 ս.թ․ հոկտեմբերի 18-ին
 ս.թ․ հոկտեմբերի 23-ին
Յուրաքանչյուր հարցի համար Մասնակիցները կստանան նախապես հայտարարված քանակով միավորներ՝ առաջադրանքների բարդությանը համապատասխան: Միավորների աղյուսակը ներկայացված է ստորև.              

 

ԱՌԱՋԻՆ
ՓՈՒԼ

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

1-ին հարց

200

2-րդ հարց

200

3-րդ հարց

400

4-րդ հարց

400

5-րդ հարց 

400

6-րդ հարց

400

7-րդ հարց

800

 

Նշում. Մրցույթի շրջանակներում առաջադրանքները կատարելու և միավորներ հավաքելու նպատակով Մրցույթի մասնակիցներից կարող է պահանջվել կատարել որոշակի ֆինանսական ծախսեր, իսկ Բանկի հաճախորդ չհանդիսացող Մրցույթի մասնակիցներից՝ նաև ձեռք բերել և օգտվել Բանկի որոշ ծառայություններ:

Մրցույթի բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

*Մրցույթի ընթացքում տրված հարցերում կարող են օգտագործվել լուսանկարներ կամ տարատեսակ պատմություններ Երևանի մասին: Լուսանկարները վերցված են www.hinyerevan.com կայքից: Բանկի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգտագործվող լուսանկարը տրամադրվել է 
Vardan Petrosyan Photographer-ի կողմից:


Թարմացված է առ 18.10.2018 թ., 15:53
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: