|
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածում ավելացվել են մի շարք նոր հնարավորություններ, որոնք հավելվածից օգտվելը Ձեզ համար կդարձնեն էապես հարմարավետ, արագ և ճկուն:
Ավելի արագ և ապահով մուտք
• PIN կոդի միջոցով
Մոբայլ հավելված այսուհետ կարող եք մուտք գործել՝ առանց յուրաքանչյուր մուտքի համար մուտքանունը և գաղտնաբառը լրացնելու: PIN կոդի միջոցով Մոբայլ հավելված մուտք գործելու հնարավորության ակտիվացման համար անհրաժեշտ է կարգավորումներում ընտրել «PIN կոդ» տարբերակը, բացված պատուհանում մուտքագրել ընթացիկ գաղտնաբառն ու սահմանել PIN կոդը, որի նիշերի առավելագույն քանակը 4-ն է: Ընդ որում, PIN կոդի սահմանման սխալ փորձերի քանակը 3-ն է, որոնք սպառելուց հետո Հավելվածի մուտքը հնարավոր է համապատասխան գաղտնաբառի միջոցով։ Հնարավոր հաճախակի արգելափակումից խուսափելու նպատակով Դուք կստանաք զգուշացում փորձերի հասանելի քանակի մասին։
• Մատնահետքի /FaceID-ի միջոցով
Մոբայլ հավելված մատնահետքով մուտք գործելու հնարավորությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարգավորումներում ընտրել «Մատնահետք» տարբերակը և բացված պատուհանում հաստատել մատնահետքը (IOS համակարգի դեպքում հաստատում չի պահանջվում): Մատնահետքի (FaceID-ի) միջոցով մուտքն ակտիվանում է այն դեպքում, եթե հեռախոսն ունի համապատասխան տեխնիկական հնարավորություն, և տվյալ հեռախոսում այն ակտիվացված է:
Սխալ մատնահետքով մուտքի փորձ կատարելու դեպքում Դուք կստանաք զգուշացում, ապա հնարավորությունը ժամանակավորապես կարգելափակվի, ինչի պարագայում Մոբայլ հավելված մուտքը հնարավոր կլինի միայն գաղտնաբառի միջոցով։
FaceID-ի միջոցով մուտքի հնարավորությունը հասանելի է միայն iPhoneX, XS, XS Max, XR հեռախոսների դեպքում։ Ակտիվացման գործընթացը կատարվում է մատնահետքով մուտքի ակտիվացման գործընթացի նմանությամբ: Ընդ որում, մատնահետքի (FaceID) միջոցով մուտքը համատեղելի չէ PIN կոդի օգտագործման հետ։
Փոփոխություններ Գլխավոր էջում
• Ամբողջական մենյուն մեկ տեղում
Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածի բոլոր կարգավորումները կարող եք ամբողջությամբ տեսնել և կառավարել Գլխավոր էջից բացվող «Կարգավորումներ» էջի միջոցով:
• Ծանուցումների դիտում
Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածի բոլոր ծանուցումներին այսուհետ կարող եք հետևել և ծանոթանալ Գլխավոր էջի վերին աջ անկյունում ստեղծված կոճակի միջոցով:
Ավելի հարմարավետ փոխանցումներ և վճարումներ
• Նոր վճարման կամ փոխանցման պատուհանում արտացոլվում են Ձեր հաշվեհամարի տվյալները (հաշվի տեսակ, արժույթ և մնացորդ), ինչպես նաև Շահառուի անվանումը և հաշվեհամարը:
• Նոր վճարում կամ փոխանցում ստեղծելու պատուհանում կարող եք դիտել ինչպես նոր, այնպես էլ Ձեր կողմից նախկինում ստեղծված և հիշված ձևանմուշները, որոնք ավելի դյուրին կդարձնեն արդեն կատարված գործարքների հիման վրա նոր գործարքի ստեղծման գործընթացը: «Ձևանմուշներ» բաժնից նոր վճարում կամ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացված պատուհանում ակտիվ դաշտը փոխել «Ձևանմուշներ»-ի։
• Ստեղծվել է գործարքի դիտման և պատճենահանման հնարավորությունը, որից օգտվելու համար անհրաժեշտ է ընտրված գործարքի տողի վրա երկար սեղմել և բացված պատուհանից ընտրել համապատասխան տարբերակը։
Հայտի բացում և փոխանցման իրականացում
• Նոր հայտ բացել և փոխանցում իրականացնել կարող եք անմիջապես հավելվածի Գլխավոր էջում:
• «Հայտեր» էջում կարող եք ստեղծել նոր հայտ, ինչպես նաև դիտել նախկինում Ձեր կողմից արդեն իսկ ստեղծված հայտերը:
• Մուտք Ameria Online Banking համակարգ QR կոդի միջոցով
Կարող եք մուտք գործել Ameria Online Banking համակարգ առանց գաղտնաբառ մուտքագրելու՝ Մոբայլ հավելվածի Գլխավոր էջում QR կոդի միջոցով: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է արդեն իսկ մուտք գործած լինել Մոբայլ հավելվածի համակարգ:
Թարմացված է առ 04.10.2018 թ., 17:00
|