HERE AND BEYOND
«Ընտրի՛ր ճիշտ գույնը» խաղարկություն
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը հայտարարում է «Ընտրի՛ր ճիշտ գույնը» խաղարկություն (Խաղարկություն) Բանկի`Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված պաշտոնական էջում:
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի պաշտոնական էջում տեղադրված խաղարկության մասին հայտարարության մեկնաբանությունների դաշտում Ամերիաբանկի վճարային քարտերի ներկայացված 4 նկարներից առաջարկել ճիշտ գույնի պատասխան/տարբերակը:
Մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
• Խաղարկությանը մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:
• Խաղարկության մասնակցությունն անվճար է:
• Մեկ անձի կողմից կարող է ներկայացվել մեկ մեկնաբանություն:
• Խաղարկությանը ներկայացվող մեկնաբանությունը պետք է պարունակի մասնակցի կողմից առաջարկվող ճիշտ տարբերակը ներկայացված հարցին:
• Խմբագրված մեկնաբանությունների հեղինակները հնարավորություն չեն ունենա մասնակցելու Խաղարկությանը:

Խաղարկության պայմանները
• Հրապարակման մեկնաբանությունների դաշտում կատարվող բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է մեկնաբանության համապատասխանությունը Խաղարկության պայմաններին: Խաղարկության պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունների հեղինակները հնարավորություն չեն ունենա մասնակցելու Խաղարկությանը:
• Խաղարկության պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացված մեկնաբանություններից 20-ը Խաղարկության արդյունքներով ընտրվելու են որպես հաղթող մեկնաբանություններ: Ընդ որում, հաղթող են ճանաչվելու ներկայացված 4 նկարներից յուրաքանչյուրի համար առաջին 5 ճիշտ պատասխան ներկայացրած մասնակիցները:
• Խաղարկության հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. սեպտեմբերի 28-ին (ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հաղթողները արդյունքների մասին կծանուցվեն անձնական հաղորդագրությունով:
• Խաղարկությանը մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. սեպտեմբերի 26-ից՝ (Խաղարկության մասին հայտարարության հրապարակման պահից սկսած) մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ՝ Բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված Խաղարկության հայտարարության մեկնաբանությունների դաշտում:

Մրցանակներ
Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված մեկնաբանությունները ներկայացրած մասնակիցները կստանան նվեր՝ «Yerevan Color Run 2018 - Գունազարդ վազք» միջոցառման մասնակցության մեկ տոմս: Հաղթող մասնակիցները մրցանակը կարող են ստանալ սեպտեմբերի 28-ին Բանկի գլխամասային գրասենյակից: 
Թարմացված է առ 26.09.2018 թ., 19:03
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: