HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

Մեր ծառայությունների սպասարկման որակի շարունակական բարելավման, մասնավորապես՝ հերթերի կրճատման և Ձեր ժամանակի խնայման նպատակով առաջարկում ենք կանխիկի մուտքագրում կատարելիս օգտվել Ամերիաբանկի վճարային տերմինալներից՝ առանց որևէ միջնորդավճարի գանձման:

 

Միջնորդավճար չի գանձվելու նաև մասնագետ-գանձապահի միջոցով կատարվող ստորև նշված գործարքների համար՝

  • բոլոր տեսակի միջնորդավճարների գանձման նպատակով  կանխիկի մուտքագրում
  • ՀՀ Պետական և/կամ  տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ նոտարական գրասենյակների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների և պետական այլ մարմինների հաշիվներին կատարվող փոխանցումների նպատակով կանխիկի մուտքագրում
  • այլ գործարքների հետ միաժամանակ իրականացվող կանխիկի մուտքագրում

 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվներին մասնագետ-գանձապահի միջոցով մինչև 50,000 ՀՀ դրամ կանխիկ միջոցների մուտքագրման համար սահմանված է 500 ՀՀ դրամ միջնորդավճար՝ ս/թ հոկտեմբերի 01-ից` բացառությամբ վերոնշյալ երեք կետերի:

 

Ֆիզիկական անձ հաճախորդների համար սահմանված սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մանրամասների և հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www.ameriabank.am, բանկի ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», և «Կոմիտաս» մասնաճյուղեր), «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար»  և «Երիտասարդական» մասնաճյուղեր ամեն օր` ժամը 10:30-21:15, իսկ «Սայաթ-Նովա» մասնաճյուղ կարող եք այցելել աշխատանքային օրերին, ժամը 9:30-21:15, շաբաթ օրերին` ժամը 10:00-21:15, կիրակի օրերին` 10:30-21:15:

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Թարմացված է առ 25.09.2018 թ., 11:17
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: