HERE AND BEYOND
Միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի պարտատոմսերի ձեռքբերման եզակի հնարավորություն Ամերիաբանկի կողմից
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը: Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է երեք միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:

Փաստենք, որ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն:

Նշենք, որ Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաև իրականացնել գործառնություններ բազմաթիվ ֆինանսական գործիքներով, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով:
 

Թարմացված է առ 08.11.2013 թ., 18:22
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: