HERE AND BEYOND
Փոփոխություններ վարկերի մարման ժամանակացույցում
Մամուլի կենտրոն

Հարգելի' հաճախորդներ,


Հաշվի առնելով Բանկ այցելելու ներկայիս դժվարությունները՝ ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 11-ը վարկերի մարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կարող եք կատարել մինչև ս.թ. մայիսի 11-ը ներառյալ: Վարկերի մարման սկզբանական ժամանակացույցից վերոնշյալ շեղումները չեն համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում և որևէ տուժանք չի կիրառվի:
Բնականաբար, Դուք կարող եք կատարել վճարումը նաև ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված օրը:


Հիշեցնում ենք , որ վարկի մարումները կարող եք կատարել նաև Օնլայն/ մոբայլ բանկինգ համակարգերի, ինչպես նաև Ամերիաբանկի վճարային տերմինալների միջոցով` առանց որևէ միջնորդավճարի: Ապառիկ վարկերի մարումներն հասանելի են նաև Թել-Սել և Իզի Փեյ վճարային տերմինալներով, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` http://ameriabank.am/Page.aspx?id=812&lang=33, http://ameriabank.am/page.aspx?id=813&lang=33

Թարմացված է առ 03.05.2018 թ., 10:25
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: