«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ, համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը www.ameriabank.am կայքում/:
Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում, սկսած 2018թ. Ապրիլի 16-ից մինչև 2018թ. Մայիսի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:
Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
-
աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
-
աուդիտորի աշխատանքային փորձը,
-
աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը,
-
աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
-
աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
-
աուդիտի ընդգրկման բնագավառները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն`
-
ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով,
-
ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
-
ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում,
-
աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում:
Ընդ որում, Աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին.
-
2018 թվականի համար,
-
2018 և 2019 թվականների համար,
-
2018 – 2020 թվականների համար:
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև ընտրանքային կարգով Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:
Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 40 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:
Բանկի ղեկավարությանն ուղղված նամակի ներկայացման ժամկետը 15 /տասնհինգ/ օրացուցային օր է` հաշվված աուդիտորական եզրակացության ներկայացման օրվանից:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2018թ. Հունիսի 1-ը: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
Աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:
Թարմացված է առ 10.04.2018 թ., 13:33
|