|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 3-ից սկսած Ամերիաբանկի սպասարկման ցանցում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները․
-
Բանկի Գլխամասային գրասենյակը գործելու է նոր հասցեում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2՝ «Կամար» բիզնես կենտրոն։
-
«Կամար» բիզնես կենտրոնի առաջին հարկում գործելու է նաև Բանկի նորաբաց «Կամար» մասնաճյուղը:
-
Բանկի «Կասկադ» մասնաճյուղն անվանափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղ և գործելու է ք. Երևան, Գր. Լուսավորիչ 9 հասցեում («Երևան Պլազա» բիզնես կենտրոն կենտրոն առաջին հարկ):
Բանկի սպասարկման ամբողջական ցանցին, ներառյալ՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին, կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Թարմացված է առ 03.04.2018 թ., 19:08
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|