ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում հրավիրում է Գնանշման՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններինª ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`
-
նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն
-
գնահատման ծառայությունների իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում
-
աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (պահանջվելու է ներկայացնել վկայականները)
-
ցանկալի է ունենալ ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք)
-
մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (պահանջվելու է կցել ապահովագրական պայմանագիրը):
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am-ին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է համապատասխան հարցաշարը լրացված և ընկերության ծառայությունների գնացուցակի հետ կցված ներկայացնեն բանկ՝ մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար, որի ընթացքում կստուգվեն կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությունն ու կազմակերպության՝ բանկի կողմից սահմանված պայմաններին համապատասխանելիությունը: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված համագործակցության պայմանագիր` բանկի կողմից սահմանված պայմաններով` մեկ տարի ժամկետով:
Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է, որպեսզի Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացվի համապատասխան հաշիվ և/կամ գրավադրվի ավանդ կամ գործող հաշվին չնվազող մնացորդ ունենա 5,000,000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով՝ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, որը կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցոմ:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը` 10:00-17:00-ը:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2018թ. ապրիլի 5-ը:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.ª (374-10) 56-11-11
Էլ. փոստ՝ tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)
Թարմացված է առ 19.03.2018 թ., 13:13
|