HERE AND BEYOND
Յուքոմի և Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությունը` աննախադեպ տոկոսադրույքով վարկավորում
Մամուլի կենտրոն
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Յուքոմ» ՍՊԸ-ն հանդես են գալիս հատուկ առաջարկով. աննախադեպ տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն` որակյալ ու ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար: Միավորելով իրենց հնարավորությունները` երկու ընկերությունները թողարկել են արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, որը տալիս է սպառողական վարկավորման եզակի հնարավորություն` ընդամենը 6% տարեկան տոկոսադրույքով վարկային գիծ:
Սեփական բաժանորդներին օժանդակելը մշտապես կազմել է «Յուքոմ» ընկերության քաղաքականության առանցքը, ուստի այս քարտը թողարկվում է հատուկ «Յուքոմ» ընկերության բաժանորդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ձեռք բերել ժամանակակից տեխնիկա:
Համատեղ վարկային քարտը հնարավորություն կընձեռի Յուքոմի բաժանորդներին, ովքեր առնվազն 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներից, ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ, որի օգնությամբ հնարավոր կլինի գնումներ կատարել էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի գործընկեր խանութներից, մասնավորապես` Zigzag, Aray, Technolife, Fine, Vega:
Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազ. ՀՀ դրամի չափով, որի մարման ժամկետը սահմանվում է մինչև 12 ամիս: Դեռ ավելին` վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:
Ամերիաբանկի և Յուքոմի համատեղ նախաձեռնությունը կլինի շարունակական, մոտ ապագայում Յուքոմի բաժանորդներին կսպասվեն հաճելի անակնկալներ` իրենց համար մշակված հատուկ պայմաններով նոր առաջարկներ:


***
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

«Յուքոմ» ՍՊԸ
Մենք կառուցում ենք նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: Մեր ընկերության առաքելությունն է ստեղծել կայուն ցանց, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ստանա օգտվել լավագույն որակի ծառայություններից` մատչելի գնով: Լինելով հայկական ընկերություն, մենք հնարավորություն ունենք լիարժեք հասկանալ և վերլուծել մեր շուկայի աճի պոտենցիալը: Համագործակցելով Ericsson համաշխարհային գերհզոր ընկերության հետ` մենք առաջարկում ենք ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն լուծումներից մեկը, որպեսզի բավարարենք մեր բաժանորդների պահանջները:
Յուքոմ` խոշոր ներդրումներ, լավագույն սարքավորումներ, ագրեսիվ նպատակներ, մատչելի գներ: Մենք կառուցում ենք մի ցանց, որը տարիներ շարունակ կծառայի մեր բաժանորդներին: 
Թարմացված է առ 05.11.2013 թ., 14:30
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: