HERE AND BEYOND
Հայտարարություն տոն օրերի աշխատանքային ժամերի մասին
Մամուլի կենտրոն

Հայտնում ենք, որ Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն սկսած 08.01.2018թ.-ից, բացառությամբ ստորև նշված մասնաճյուղերի, որոնք կգործեն հետևյալ ժամանակացույցով.

  • Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը (ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն), որն աշխատելու է իր ամբողջ հզորությամբ
    • 30.12.2017թ. ժամը 10:30-21:15,
    • 31.12.2017թ. ժամը 10:30-16:00,
    • 04.01.2018թ.-ից սկսած` ժամը 10:30-21:15
  • «Արշակունյաց» մասնաճյուղը (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ)`
    • 30.12.2017թ. ժամը 10:30-21:15
    • 31.12.2017թ. ժամը 10:30-16:00
    • 03.01.2018թ. ժամը 13:00-20:00
    • 04.01.2018թ.-ից սկսած` ժամը 10:30-21:15
  • «Արշակունյաց պլուս» մասնաճյուղը (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ Քարֆուր հիպերմարկետի հարևանությամբ)`
    • 30.12.2017թ. ժամը 10:30-21:15
    • 31.12.2017թ. ժամը 10:30-16:00
    • 04.01.2018թ.-ից սկսած` ժամը 10:30-21:15
  • «Երիտասարդական» մասնաճյուղը (ք. Երևան, Ա. Իսահակյան 22/8)՝
    • 30.12.2017թ. ժամը 10:30-21:15
    • 31.12.2017թ. ժամը 10:30-16:00

Նշված օրերին մասնաճյուղերն իրականացնելու են բոլոր տեսակի գործարքները՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2018թ.-ին:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը
ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2017-07.01.2018թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա են հետևյալ գործարքները.

  • Ֆիզիկական անձ հաճախորդի Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և դրամով, և արտարժույթով` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարով:
  • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին փոխանցումներ ՀՀ դրամով` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարով:
  • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարով:

Բոլոր այլ գործարքներին ընթացք կտրվի 08.01.2018թ.-ին` 08.01.2018թ. գործառնական օրով:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ լրացված լինեն բոլոր վավերապայմանները, այդ թվում` ստացողի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը իրավաբանական անձանց համար չեն գործելու մինչև 08.01.2018 թ.:
Բանկի Կոնտակտային Կենտրոնը 30.12.2017, 31.12.2017 և 02.01.2018-07.01.2018 ընկած ժամանակահատվածում իրականացնելու է բոլոր տեսակի գործարքները՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2018 թ.-ին:

Թարմացված է առ 28.12.2017 թ., 15:54
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: