HERE AND BEYOND
Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել առցանց համաշխարհային մրցույթում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային  8-րդ մրցույթում /virtual Banking/: Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ  ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում: 

Մրցույթը վերաբերում էր բանկերում  ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին և նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Մրցույթը կազմակերպվել էր FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի, PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության և SimArch Group-ի կողմից:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ FMO-ի գլխամասային գրասենյակում: Երկրորդ մրցանակին արժանացավ Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին` Ficohsa (Հոնդուրաս)-ի թիմը, չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց Bancop SA (Պարագվայ)-ի թիմը:

Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ  Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: 

Թարմացված է առ 27.11.2017 թ., 18:30
2016 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: