HERE AND BEYOND
Ամերիաբանկի “ArCa Mir” վճարային քարտի առավելությունները
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Mir» վճարային համակարգերի  ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում  է “ArCa Mir ” վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ:  

Ամերիաբանկի “ArCa MIR” վճարային քարտերն ունեն մի շարք առավելություններ ֆինանսական շուկայում, մասնավորապես.

  • քարտի սպասարկման ցածր վճար
  • անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում
  • Ամերիաբանկում, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներով քարտին գումարի անվճար մուտքագրում
  • 10,000 ՀՀ դրամից բարձր գումարով գործարքների դեպքում կարճ հաղորդագրության անվճար ուղարկում: 

Քարտը հնարավոր է պատվիրել նաև առցանց, անմիջապես Ամերիաբանկի կայքից

“ArCa Mir” վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել և մուտքագրել քարտին նաև այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը: 

Նշենք նաև, որ Ամերիաբանկը հասանելի է իր հաճախորդներին  24/7 ռեժիմով և աշխարհի ցանկացած վայրում “ArCa Mir” վճարային քարտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քարտապանները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ աջակցություն:

Թարմացված է առ 27.10.2017 թ., 18:18
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: