HERE AND BEYOND
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ իրականացվեց Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագիծ
Մամուլի կենտրոն

Դեռևս 2012թ. Ամերիաբանկը նախաձեռնել էր Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցավան քաղաքում գործարկվեց բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով հագեցած ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանը, որի սարքավորումները ներկրվել և տեղադրվել են աշխարհահռչակ Siemens ընկերության միջոցով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7.8 մլրդ դրամ, որից ավելի քան 6.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով:

Արդյունավետ համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը:

 Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց.
«Հայաստանի տնտեսության համար անչափ կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP գործարանի կառուցումը: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի շնորհիվ հնարավոր եղավ իրագործել տարածաշրջանում առաջնակարգ գործարանի կառուցման նախագիծը: Գործարանի բարձրակարգ արտադրանքը մեծապես կնպաստի կցամասերի նկատմամբ տեղական շուկայի և տարածաշրջանի պահանջների բավարարմանը: Նման հզոր գործարանի առկայությունը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը»:


 

Թարմացված է առ 22.10.2013 թ., 14:30
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: