|
|
HERE AND BEYOND
|
|
|
Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը: ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը` 7.12%): Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցակցությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը:
Ցանկն ամբողջությամբ ներկայացված է հետևյալ հղմամբ` http://cbonds.com/rankings/item/401:
Թարմացված է առ 02.02.2017 թ., 9:38
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|