HERE AND BEYOND
Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով: Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նշենք, որ 2007թ-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար:
Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, ով ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, ստացել է տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումները Շեֆիլդի համալսարանից և Բրունելի բիզնես դպրոցից և 2012 թ-ից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:




***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: 
Թարմացված է առ 19.12.2016 թ., 15:27
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: