HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրում է ազգային արժույթով վարկ` տարածաշրջանում կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում
Մամուլի կենտրոն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար:
Վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում, որն այժմ ընդգրկում է Արևելյան գործընկերության անդամ երկրները:
ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրներում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել և աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին:
Ծրագրի բաղադրիչներն են ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը և գործարար խորհրդատվական ծառայությունները, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն: Տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:
Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը և առաջինն է իր ակտիվներով, վարկային պորտֆելով, հաճախորդների հաշիվներով ու ներգրավված ավանդներով (համաձայն 30.09.16թ. հրապարակային հաշվետվությունների): Տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրեց Ամերիաբանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 20%-ը: Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է:
«Կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համար: Այս առումով խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարևոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները և «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը և բարգավաճել», - նշեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը:
«Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել և գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների, որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
1992 թ. Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 1.11 միլիարդ եվրո է ներդրել և երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների ձևավորման և էներգետիկայի հատվածներում իրականացրել է 153 նախագիծ: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:




***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Թարմացված է առ 15.12.2016 թ., 17:51
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: