HERE AND BEYOND
Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
Ամերիաբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաև «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի կողմից:
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաև տնտեսական և մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյուավետ գործունեությունը և ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաև բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները և դրանց որակական մակարդակը, ինչպես նաև CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը:
2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:
«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր:
***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Թարմացված է առ 09.12.2016 թ., 18:20
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: