HERE AND BEYOND
Լայն հնարավորություններ սկսնակ մասնագետների համար Ամերիաբանկի կողմից
Մամուլի կենտրոն

Արդեն երկրորդ անգամ մեկնարկել է Ամերիաբանկի «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու «Ամերիա» թիմի կազմում:

Բոլոր այն երիտասարդները, որոնք ակտիվ են, եռանդուն, նպատակասլաց, ցանկանում են մասնագիտանալ բանկային գործում և ստացել են առնվազն բակալավրի աստիճան առաջատար համալսարանների ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար: Ընտրական փուլը հաղթահարելու դեպքում երիտասարդները կանցնեն եռամսյա անվճար վերապատրաստում Ամերիաբանկի փորձառու մասնագետների կողմից: Նշենք նաև, որ վերպատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգշաբաթյա ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կստանան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի ու հասարակության հետ կապերի մասին տեսական գիտելիքներ: Նրանք նաև կծանոթանան Ամերիա խմբի պատմությանը, գործարար էթիկային, բիզնեսի վարման փիլիսոփայությանը:

Ծրագրի երկրորդ փուլը կտևի յոթ շաբաթ և կներառի գործառնական ուսուցում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Այստեղ արդեն երիտասարդները կարող են կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, դրսևորել իրենց անհատականությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունը:

«Ամերիա Սերունդ» ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդներից լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար:

Նշենք, որ նախորդ տարվա «Ամերիա Սերունդ» ծրագրի 30 շրջանավարտներից 27-ը համալրել են «Ամերիա» թիմը` իրենց հետ բերելով նոր և համարձակ գաղափարներ: Աշխատելով Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման, Առևտրային գործառնությունների, Ֆինանսական, Զարգացման, դեպարտամենտներում` նրանք արդեն իսկ աչքի են ընկել իրենց գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ:

Ծրագրին դիմելու համար այցելել «Ամերիա սերունդ»-ի էջը: Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 4-ը:



 

Թարմացված է առ 19.07.2013 թ., 19:16
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: