HERE AND BEYOND
Համահայկական բանկը և Ամերիաբանկը կնքեցին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Մամուլի կենտրոն

«Համահայկական բանկ» ԲԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրեցին Համահայկական բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Համագործակցության շրջանակներում կողմերը հանդես կգան համատեղ ֆինանսավորման ծրագրերով: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի համագործակցության արդյունքում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները ներդրումային ծրագրեր իրականացնող ձեռնարկությունների համար, որոնց գործունեությունը հիմնականում միտված է արտահանմանը:

Բանկերի ղեկավարները նշեցին, որ այս համագործակցությունը, ստեղծելով նոր հնարավորություններ երկարաժամկետ ֆինանսավորման համար, կխթանի հայրենական տնտեսության զարգացումը, տեղական ընկերությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում, ինչպես նաև կնպաստի Հայաստանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
Կողմերը հանդես կգան նաև համատեղ ֆինանսավորման հեռանկարների ուսումնասիրությամբ:

 

Թարմացված է առ 09.07.2013 թ., 10:30
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: