HERE AND BEYOND
Ամերիաբանկը երկարաձգում է ՓՄՁ-ների վարկավորման «Պարզ և արագ» արշավի ժամկետը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը տեղեկացնում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման «Պարզ և արագ» արշավը, որ մեկնարկել էր 2013թ. մայիսի 15-ին, երկարաձգվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը` հաշվի առնելով արշավի նկատմամբ ձեռնարկատերերի կողմից մեծ հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ «Պարզ և արագ» փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում` ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Բացի այդ, վարկառուներն օգտվում են մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:

Շարունակվում է նաև ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիր» ծրագիրն, ըստ որի ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոններ և դրանցով ՓՄՁ-ներին ուղղորդել Բանկ` «Պարզ և արագ» փաթեթից օգտվելու համար: Եթե ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն վարկավորվի «Պարզ և արագ» փաթեթի միջոցով, Բանկը կպարգևատրի ուղղորդող անձին` նրա համար բացելով առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում` 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկ տրամադրվելու դեպքում պարգևատրումը կլինի 1 գրամ առարկայազուրկ ոսկի, 12-50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկի դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկի:

Թարմացված է առ 09.07.2013 թ., 17:23
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: