HERE AND BEYOND
Քարտային CSR արշավի արդյունքներն ամփոփված են, 3 փոքրիկներ կստանան բուժում
Մամուլի կենտրոն

Ամփոփվեցին 2012թ. նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո կայացած քարտային CSR արշավի արդյունքները: Արշավի ընթացքում հավաքագրվեց 5.067 մլն ՀՀ դրամ, որը փոխանցվեց “Նվիրիր կյանք” հիմնադրամում գրանցված ծանր առողջական վիճակում գտնվող երեք երեխաների` Նելլի Պետրոսյանին, Գոռ Ղազարյանին, Սուրեն Պողոսյանին, ովքեր արտասահմանում վիրահատության կարիք ունեն:

Ամերիաբանկն, ինչպես խոստացել էր, ամենաակտիվ քարտապաններին որպես երախտագիտություն այս արշավին մասնակցելու և փոքրիկներին այս աջակցությունն ապահովելու նպատակով ս. թ. մարտի 5-ին 5 ամենաակտիվ քարտապաններին նվիրեց iPhone 5 հեռախոս:

Հիշեցնենք, որ արշավին մասնակցում էին Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առևտրի կետում, ինչպես նաև այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առևտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները: Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց 1 ՀՀ դրամը Ամերիաբանկն իր հասույթից փոխանցում էր երեխաների բուժմանը:

Բանկն իր երախտիքն է հայտնում բոլոր այն քարտապաններին, ովքեր մեծ պատրաստակամությամբ իրենց ներդրումն ունեցան մեր մանուկներին սատար լինելու այս կարևոր նախաձեռնությանը` ինչպես քարտերով անկանխիկ վճարումներ կատարելով, այնպես էլ սոցիալական կայքերի և այլ կրիչների միջոցով արշավի մասին հաղորդագրության տարածմանը:
 

Թարմացված է առ 11.03.2013 թ., 18:54
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: