HERE AND BEYOND
Ամերիաբանկի նորաբաց «Սայաթ-Նովա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
Մամուլի կենտրոն


 Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե` Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք): Բանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունն ու սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության համար` նորաբաց «Սայաթ-Նովա» մասնաճյուղում ևս ներդրել է առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ: Կապը Բանկի գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է online ռեժիմով:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:

Մինչև 2013 թվականի ապրիլի 12-ը «Սայաթ-Նովա» մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ, մասնավորապես.

  1.  նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում “online Ameriabank” համակարգին,
  2.  նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում կազմակերպության երեք ղեկավարներին վարկային քարտի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընդ որում, քարտի տեսակը որոշվում է ելնելով վարկային սահմանաչափից` ըստ սահմանված պայմանների, Business քարտի տրամադրում մեկ տարի անվճար սպասարկմամբ և «ՀԾ Բանկ-Հաճախորդ» կամ “online Ameriabank” (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ,
  3.  մեկ տարով անհատական պահատուփերի նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատական պահատուփերի տրամադրում սահմանված սակագներից 50% զեղչով:


Բանկն առաջարկում է չորս չափի պահատուփ, այդ թվում և էքստրա մեծ: Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է անվտանգության ժամանակակից համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով:

Մասնաճյուղն իր հարմարավետ դիրքի, ընդարձակ տարածքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության ու պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ապահովում է հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
 

Թարմացված է առ 20.02.2013 թ., 12:08
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: