HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի' հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ քարտային գործարքների ռիսկայնությունը սահմանափակելու նպատակով Ամերիաբանկի կողմից թողարկված քարտերով բանկոմատներից կանխիկացման հնարավորությունը որոշակի երկրներում ս.թ. հուլիսի 1-ից սահմանափակվելու է: Տվյալ երկրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այդ երկրներում Դուք հնարավորություն ունեք քարտին առկա Ձեր միջոցներն օգտագործել անկանխիկ տարբերակով` POS-տերմիալների միջոցով, կամ գումարը կանխիկացնել բանկերում: Սահմանափակումը վերացնելու նպատակով կարող եք զանգահարել +374 10 56 11 11, ինչպես նաև այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ աշխատանքային օրերին ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:30:

Հարգանքով՝ Ամերիաբանկ 

 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Քարտային զեղծարարության համար քարտի տվյալների ապօրինի ձեռք բերումը կարող է կատարվել ցանկացած երկրում, իսկ տվյալ քարտային հաշվին առկա գումարների օգտագործումը, լինի դա ինտերնետային առևտրի միջոցով և/կամ գումարների կանխիկացմամբ, որպես կանոն (ոչ բացառապես) իրականացվում է վերոնշյալ երկրներում:

 

Թարմացված է առ 02.08.2016 թ., 10:44
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: