HERE AND BEYOND
Այժմ արդեն ISO 9001:2015 նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր
Մամուլի կենտրոն

Գերմանական “TÜV Rheinland” միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրեց հերթական տարեկան աուդիտ և հաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Նշենք, որ Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան:

Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում և կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարևորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաև հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը:

Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ և այլն:

Նշենք, որ Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին և դրանից հետո Բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաև երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:

Թարմացված է առ 31.05.2016 թ., 16:54
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: